29-11-2017 15:16 28297

 

Յուրաքանչյուր ֆինանսական ընկերություն վարկ տրամադրելիս առաջնորդվում է որոշակի չափանիշներով, ըստ որի էլ վարկավորում կամ չի վարկավորում տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձը:

Մեր երկրում վարկունակության չափանիշները սահմանվում են ոչ միայն տվյալ ֆինանսական կառույցի հայեցողությամբ, այլ նաև ՀՀ սահմանադրութմաբ և օրենքով սահմանված կարգերին համապատասախան:

Վարկունակության հիմնական չափանիշներ են`

1. Սպառողական վարկի մարման համար վարկառուի բավարար եկամտի աղբյուրը,
2. Վարկառուի բավարար հեռանկարային իրացվելիությունը, այդ թվում` սպառողական վարկի սպասարկման ընթացքում բավարար դրամական միջոցների առկայությունը,
3. Պարտավորության կատարման ապահովման միջոցների առկայությունը,
4. Վարկառուի իրավունակությունը կամ գործունակությունը:

Վարկային կազմակերպությունն իր հայեցողությամբ կարող է սահմանել լրացուցիչ վարկունակության չափանիշներ.

1. Վարկառուի օրինավոր վարկային պատմությունը,
2. Բարոյական հատկանիշները,
3. Բարի համբավը և այլն:

Վարկունակությունը գնահատելիս վարկային կազմակերպությունները առաջնահերթ հաշվի են առնում առաջնային ֆինանսական եկամուտները, այսինքն ձեռնարկատիրությունից կամ իր մասնագիտական կարողություների և հմտությունների հիման վրա գոյացած և վերջին 6-12 ամսում շահույթի կամ գործատուի կողմից վճարված ֆինասկան միջոցները, ինչպես նաև դրանց անընդհատության հիմնավորումը վարկի մարման ժամանկահատվածում:

Երկրոդային եկամուտ կարող են հադիսանալ վարձակալության հանձնված սեփական կապիտալը, ավանդային միջոցները, բաժնետոմսերը և պետական պարտատոմսերը:

Իհարկե վարկունակության չափանիշներն ընդհանուր են և տարածվում են և ֆիզ. անձանց և իրավբանական անձանց վարկային հայտերի վրա, սակայն յուրաքանչյուրի վարկունակությունը գնահատվում է ելնելով նաև իրեն հատուկ իրավիճակներից և եզրակացությունների համար անհրաժեշտ է դրանք քննարկել տվյալ ֆինանսական հաստատության հետ:

Առավել խորը մասնագիտական խորհրդատվության համար կարող եք դիմել մեր մասնագետներին։

Աղբյուր՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր