ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն գործարկել է նոր՝ պլանշետով վարկավորման մեթոդ, որի շնորհիվ վարկավորման գործընթացն այժմ զգալիորեն ավելի արագ է և հարմարավետ:
Իր գործունեության ողջ ընթացքում ՖԻՆՔԱ-ն շարունակաբար կատարելագործել է ծառայությունների մատուցման եղանակները՝ ընդլայնելու հասանելիությունն ու բարելավելու հաճախորդի փորձառությունը:
Ընկերությունը գիտակցում է, որ չնայած մասնաճյուղերի լայն ցանցին, միշտ չէ, որ հաճախորդին հարմար է մասնաճյուղ այցելել: Շատերի համար էլ կարևոր է վարկային հայտի պատասխանի արագ ստացումը: Պլանշետով վարկավորումը գործընթացն առավելագույնս հարմարավետ է դարձնում հաճախորդի համար, քանի որ վարկային մասնագետն ինքն է այցելում հաճախորդին վարկային դիմումն ընդունելու համար, պլանշետի միջոցով լուսանկարում և վերբեռնում է անհրաժեշտ փաստաթղթերը և տեղում՝ ընդամենը 15 րոպեում տրամադրում է դիմումի պատասխանը: Վարկի հաստատման դեպքում հաճախորդին մնում է միայն ստանալ գումարը ՖԻՆՔԱ-ի մոտակա մասնաճյուղից:
«Մեր հաճախորդները հիմնականում մարզերի և գյուղական համայնքների բնակիչներ են և պլանշետով վարկավորման միջոցով նորարարական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները՝ հարմարավետությունն ու արագությունը մենք հասանելի ենք դարձնում անգամ ամենահեռավոր շրջանների բնակիչներին»,
— նշել է ՖԻՆՔԱ ՈւՎԿ գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:
Պլանշետով վարկավորումը հասանելի է հանրապետության ողջ տարածքում: Հետաքրքրության դեպքում անհրաժեշտ է պարզապես զանգահարել ՖԻՆՔԱ 012 55 55 55 հեռախոսահամարով, և կարճ ժամանակ անց վարկային մասնագետը կայցելի Ձեզ:
ՖԻՆՔԱ Հայաստանի մասին
ՖԻՆՔԱ Հայաստանը մաս է կազմում 20 ֆինանսական հաստատություններից և բանկերից կազմված ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս միջազգային ցանցի, որը մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ և հնարավորություն է ընձեռում ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին ներդրում կատարելու իրենց ապագայում: Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.finca.am: