01-06-2019 09:49 2155

 

IDBank-ը հայտարարում է ամառային ակցիա․ ողջ ամառ Idram Rocket Visa քարտով Idram հավելվածով վճարելիս IDBank-ը նվիրում է ևս 5% cashback. այսինքն, Idram հավելվածով QR կամ NFC անհպում վճարում կատարելիս որպես վճարման միջոց անհրաժեշտ է ընտրել Idram Rocket Visa քարտը և ստանալ 5% cashback Բանկից, ընդ որում Բանկը վճարում է այդ 5 %-ը անկախ նրանից, թե տվյալ սպասարկման և առևտրի կետում Idram-ն ապահովում է cashback, թե ոչ։
Բացի այն, որ Idram Rocket Visa-ն անվճար քարտ է, դրա վրա կուտակված գումարները կապահովեն տարեկան 4,5% հավելյալ եկամուտ։ Rocket քարտը բոլորովին անվճար կարող եք համալրել Idram հաշվից, IDBank-ի հաշիվներից, Idram դրամապանակին կցված ցանկացած քարտից, երկու ընկերությունների տերմինալներից և Բանկի մասնաճյուղերից։
Իսկ պատվիրել Rocket քարտը հնարավոր է առցանց՝ IDBank-ի նոր Online Banking համակարգից (IDBanking․am), Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից, ինչպես նաև IDBank-ի մասնաճյուղերից։ Քարտը, ցանկության դեպքում, կառաքվի հաճախորդի նախընտրած հասցեով։
Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ ամսական մինչև 20․000 ՀՀ դրամ cashback Բանկից․ ընթացիկ ամսվա cashback-ը վճարվում է մինչև հաջորդ ամսվա 25-ը։
Ակցիան կգործի ողջ ամառ՝ հունիսի 1-ից օգոստոսի 31-ը։
Մանրամասների համար՝ https://www.idbank.am/retail/cashback/։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: