Արդշինբանկից տեղեկացնում են բանկի և Visa International վճարահաշվարկային համակարգի կողմից մեկնարկած ակցիայի մասին, որի շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ մինչև 200.000 ՀՀ դրամ փոխհատուցում՝ ս/թ հունիսի 15–ից մինչև սեպտեմբերի 15–ը ընկած ժամանակահատվածում Visa քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց:
Գումարային փոխհատուցում կստանան այն հաճախորդները, ովքեր առաջինը կհատեն ակցիայի շրջանակներում սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային և գումարային շեմը՝ ստորև բերված պայմանների համաձայն:
Քարտի տեսակ | Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ |
Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար |
Փոխհատուցման գումար |
Դասական քարտեր | 6 | 100 000 ՀՀ դրամ | 60000 ՀՀ դրամ՝
առաջին 5 հաճախորդին 45000 ՀՀ դրամ՝ երկրորդ 5 հաճախորդին 30000 ՀՀ դրամ՝ երրորդ 5 հաճախորդին |
Պրեմիում քարտեր | 10 | 200 000 ՀՀ դրամ |
200.000 ՀՀ դրամ՝ առաջին 5 հաճախորդին 100.000 ՀՀ դրամ՝ երկրորդ 5 հաճախորդին 70.000 ՀՀ դրամ՝ երրորդ 5 հաճախորդին |
* Տվյալ միջոցառման իմաստով անկանխիկ գործարք չի համարվում ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարների, քարտից քարտ փոխանցումների, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ ոչ ՀՀ բանկեր միջբանկային փոխանցումները:
Փոխատուցումը կատարվում է ՀՀ դրամով: Փոխհատուցվող գումարները ենթակա են հարկման ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով: