ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ակտիվորեն իրականացվում են տրանսֆերային գնագոյացման կանոնների ներդրման շուրջ աշխատանքներ։ Կարևորելով այդ գործընթացում հարկ վճարողների անմիջական մասնակցությունը, Կոմիտեն հրավիրում է նրանց մասնակցելու աշխատանքային քննարկմանը, որը տեղի կունենա հունիսի 24-ին, ժամը 16:00, ՊԵԿ վարչական շենքում՝ Խորենացի 7 հասցեում: Գրանցվելու համար կարող եք զանգահարել 060-544-362, 060-544-361 հեռախոսահամարներով: Քննարկման ընթացքում հարկ վճարողները կարող են ներկայացնել տրանսֆերային գնագոյացման կարգավորումներին առնչվող դիտողություններ և առաջարկություններ։