15-08-2019 23:01 1413

 

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: ՊԵԿ ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը օգոստոսի 15-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է հանձնել ևս 9 տնտեսվարողի:

2019թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 69 հարկ վճարող: 52 տնտեսվարողի դիմում բավարարվել է (այդ թվում՝ 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 20 դիմում՝ մերժվել:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ՆԵԿԱ» ՍՊԸ
2. «ՎԻԴԻՍ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ
3. «ԴԻՍԹՐԻՄԷՔՍ» ՍՊԸ
4. «ԱՐՏՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ
5. «ՅՈՒՆԻՔՈՐՆ ԹՐԵՅԴ» ՓԲԸ
6. «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ
7. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ
8. «ԿԱՍԿԱԴ ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
9. «ՊՐԵՄԻԵՐ ՖՈՒԴՍ» ՍՊԸ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր