21-08-2019 17:16 1576

 

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ:
Վիդեո Բանկինգը բացառիկ ծառայություն է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռակա տարբերակով` Skype տեսազանգի միջոցով, Բանկի աշխատողի հետ իրականացնել մի շարք բանկային գործառնություններ:
Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է Skype տեսազանգի միջոցով զանգահարի Բանկի Կոնտակտային կենտրոն երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը` ժամը 10:00-14:00-ը և անցնի նույնականացում, որից հետո կարող է ստանալ ցանկացած տեղեկատվություն հաշիվների և գործող պայմանագրերի մասին, ինչպես նաև կատարել հետևյալ անկանխիկ գործարքները.

  • փոխանցումներ իր հաշիվների միջև, ներբանկային, միջբանկային փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում, դեպի պետ. բյուջե, ինչպես նաև միջազգային փոխանցումներ դրամական փոխանցումների համակարգերով և SWIFT համակարգի միջոցով,
  • անկանխիկ արտարժույթի փոխանակում,
  • կոմունալ վճարումներ,
  • վարկերի մարում,
  • ավանդային հաշիվների բացում և համալրում,
  • քարտային, բանկային և խնայողական հաշիվների բացում/փակում,
  • SMS բանկինգ ծառայության ակտիվացում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է իր ծառայությունները և պրոդուկտները և ամեն կերպ փորձում է նվաճել «Ապագայի բարձր տեխնոլոգիաների Բանկ» տիտղոսը:
Վիդեո Բանկինգի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am, Բանկի մասնաճյուղեր և զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր