Սույն թվականի սեպտեմբերի 3-ին հեղինակավոր Moody’s Investors Service միջազգային վարկանշային գործակալությունը հրապարակեց Ինեկոբանկ ՓԲԸ-ին շնորհված վարկանիշների բարձրացման մասին: Մասնավորապես բարձրացվել են.
- ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը՝ B1-ից Ba3
- արտարժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշը՝ B2 -ից B1
- կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (ազգային արժույթով և արտարժույթով)՝ Ba3-ից Ba2
- կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ գնահատականը՝ Ba3(cr) -ից Ba2(cr)
- հիմնական վարկավորման գնահատականի(BCA)՝b1-ից ba3
- ճշգրտված հիմնական վարկավորման գնահատականը՝ (Adjusted BCA) b1-ից ba3
Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշի Ba3 բարձրացման հիմքում ընկած է Հիմնական Վարկավորման Գնահատականի(BCA) b1-ից ba3 բարելավումը, ինչն իր հերթին հիմնավորվում է թե՛ Ինեկոբանկի բարձր վճարունակությամբ, թե՛ Հայաստանի բանկային համակարգի մակրո պրոֆիլի վերջերս արված վերանայմամբ (Weak -ից Weak+)։
Արտարժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշը հայկական բանկերի համար առավելագույն հնարավոր վարկանիշն է` սահմանափակված լինելով Հայաստանի Հանրապետության արտարժույթով ավանդների առավելագույն շեմով:
Ինեկոբանկին շնորհված Ba3 վարկանիշը ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների մասով, Հիմնական վարկավորման ba3 գնահատականի հետ միասին արտացոլում են բանկի վարկային պորտֆելի լավ դիվերսիֆիկացումը և ակտիվների բարձր որակը, ինչպես նաև հնարավոր կորուստների կանխարգելման կարողությունը՝ արտացոլված կապիտալի համարժեքության և շահութաբերության բարձր ցուցանիշներում, և վերջապես, կայուն ֆինանսավորումը և իրացվելիության բարձր մակարդակը: