11-10-2019 00:29 783

 

Կոնվերս Բանկը եվրոպական առաջատար գործընկեր Commerzbank AG բանկի կողմից արժանացել է “Trade Finance Award 2018” մրցանակին:

Այն Բանկին է շնորհվել 2018թ.-ի ընթացքում առևտրի ֆինանսավորման ոլորտում իրականացված գործարքների աննախադեպ ծավալների, «գերազանց համագործակցության, ինչպես նաև Commerzbank AG բանկի հետ բարձրակարգ և արդյունավետ գործարար հարաբերությունների» համար:

Սա 2019թ-ին միջազգային բիզնեսի ոլորտում Կոնվերս Բանկի երրորդ հեղինակավոր մրցանակն է. ավելի վաղ Բանկը միջազգային փոխանցումներում գործառնական գերազանցության համար արժանացել է KBC բանկի որակի գերազանցության “Euro STP Excellence Award 2018” մրցանակին: Իսկ Ռոք Բերի ջերմոցային համալիրի նախագծային ֆինանսավորման գործարքի համար ՎԶԵԲ-ի կողմից Բանկին շնորհվել է “Deal of the Year – Green Trade” պատվավոր մրցանակը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր