18-10-2019 00:52
760
Ինեկոբանկը, կարևորելով կրթության դերը հասարակության շրջանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Շեֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետ CITY քոլեջի հետ։ Այսպիսով, ազդարարվեց կողմերի միջև փոխադարձ արդյունավետ համագործակցության սկիզբը։
Համագործակցությունը կնպաստի մասնագիտական կրթության զարգացմանը պրակտիկ գիտելիքների կիրառմամբ։ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում՝
- Ինեկոբանկի աշխատակիցները հնարավորություն կունենան մասնակցել Շեֆիլդի համալսարանի բարձր որակավորում ունեցող դասախոսական կազմի կողմից անցկացվող դասընթացներին,
- Շեֆիլդի համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան անցնել պրակտիկ մասնագիտական ուսուցում Ինեկոբանկում,
- Համատեղ կկազմակերպվեն դասընթացներ, կոնֆերանսներ, բաց դասեր ուղղված հասարակության մեջ ֆինանսական ոլորտի գիտելիքների զարգացմանը։
Նման նախաձեռնությունները լինելու են շարունակական, քանի որ Ինեկոբանկի համար կրթությունը հանդիսանում է գործունեության հիմնարար արժեք։