Գոյություն ունի ՞ արդյոք մրցակցություն ՎՏԲ դուստր բանկերի միջև։
Մանրածախ բիզնեսի մասով ՎՏԲ դուստր բանկերի միջև մրցակցություն առկա չէ։ Պարբերաբար անց է կացնում համեմատական վերլուծություն կամ բենչմարկ դուստր բանկերի շրջանում, ինչը ևս խթանում է ցուցանիշների աճը։ Օրինակ՝ վերջին բենչմարկի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ ԱՊՀ երկրների և Վրաստանի առաջատար ՎՏԲ Խմբի մանրածախ բիզնեսի հիմնական ցուցանիշներով։
Ինչպիսի՞ն է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պորտֆելը: Հայաստանում բիզնեսի ո՞ր ոլորտներին է ավելի շատ ունեն ֆինանսական աջակցության կարիք։
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է ՀՀ վարկավորման շուկայի առաջատարներից մեկը։ Մասնավորապես, 2017 թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքում Բանկն ունի շուկայի 10.4% մասնաբաժինը և գտնվում է 17 բանկերի միջև 3-րդ տեղում։ Բանկն ակտիվորեն զարգացնում է իր վարկային պրոդուկտները, և 2017 թ.-ին նվազեցրել է վարկավորման տոկոսադրույքները շուկայում ավելի մեծ մրցակցություն ապահովելու նպատակով։
Հիմնական թիրախային ոլորտներն են՝ առևտուրը, ծառայությունները, արտադրույթունը, գյուղատնտեսությունը (ջերմոցային տնտեսություններ):
Առաջին հերթին, Հայաստանը, արտահանվող ապրանքների ծավալների ավելացման նպատակով, արտադրության և գյուղատնտեսական տարբեր ոլորտների, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման կարիք ունի։ Բացի այդ, առևտրի և ծառայությունների ոլորտերի զարգացումը ևս պահանջում է ակտիվ ներդրումներ։
Կարո՞ղ եք նշել ՎՏԲ Հայաստան Բանկի մի քանի եզակի ծառայություններ: Նախատեսվո ՞ ւմ է արդյոք ընդլայնել պրոդուկտների շարքը?
Մեզ մոտ եզակի են հետևյալ պրոդուկտները՝
Կառուցապատողի Հատուկ հաշիվ
Ներդրումային նախագծերի ֆինանսավորում
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես կատարելագործում է մատուցվող ծառայությունների շարքը, ներդնելով ՀՀ շուկայում աննախադեպ ծառայություններ և պրոդուկտներ։ Այսպես, 2015 թ. Բանկի կողմից գործարկվել է եզակի ծառայություն՝ «Կառուցապատողի հատուկ հաշիվ» նոր ծառայությունը՝ նախատեսված «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հաճախորդ շինարարական ընկերությունների համար: Նոր պրոդուկտի ներդրման նպատակն էր կառուցվող շենքից ձեռքբերվող գույքի դիմաց վճարումների հավաքման գործընթացի հեշտացումը և ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող պայմանների շրջանակում հավաքած դրամական միջոցների անձեռնմխելիության ապահովումը:
2017 թ.-ի ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է իր մանրածախ պրոդուկտների շարքի զարգացումը, շեշտը դնելով վարկային և հեռավար պրոդուկտների վրա։ Մասնավորապես, Բանկը վարկերի հիմնական մասը սկսել է տրամադրել ակնթարթային տրամադրման քարտերի վրա, ինչն օպտիմալացրեց վարկերի տրամադրման գործընթացը և հաճախորդներին հնարավորություն ընձեռեց վարկն օգտագործելու ոչ թե անմիջապես, այլ փուլ առ փուլ, և ոչ միայն կանխիկ եղանակով, այլ նաև անկանխիկ գնումների եղանակով, ինչը ՎՏԲ-Հայաստան Բանկի դեպքում հաճախորդներին հնարավորություն է տալիս ստանալ ծախսած գումարի մինչև 20%-ով չափով գումար ետ քարտին:
Բանկը սկսել է թողարկել ոսկերչական քարտեր՝ VISA Infinite վճարային քարտերի հիմքի վրա։ Քարտերը պատրաստվում են ոսկուց թանկարժեք քարերի և մարգարտի օգտագործմամբ՝ ըստ յուրաքանչյուր հաճախորդի նախասիրության։
Բացի այդ՝ բանկը գործարկել է ինտերնետ-գնումներ ժամանակակից և ապահով ծառայություն իր Visa և MasterCard քարտապանների համար: 3D Secure ծառայությունը թույլ է տալիս անձնավորել քարտապանին ինտերնետ գնման պահին՝ հաճախորդի կողմից միանգամյա օգտագործման գաղտնաբառի մուտքագրման միջոցով, որն SMS-հաղորդագրությամբ ուղարկվում է Բանկի կողմից վճարման պահին։
Բանկը նաև գործարկել է հաճախորդներին SMS-ծանուցումների ծառայություն՝ քարտերի պատրաստ լինելու և մասնաճյուղի վերաբերյալ, որտեղ կարելի է քարտը ստանալ:
Այն հաճախորդները, որոնք ստանում են POS-վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով, POS-վարկի ստացմանը զուգահեռ նաև ստանում են Companion քարտեր, որին հաշվեգրվում է հաճախորդի հաստատված վարկային սահմանաչափը, որ հաճախորդը իր հայեցողությամբ կարող է օգտագործել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:
Բանկը Բիլայն օպերատորի հետ համատեղ գործարկել է նոր պրոդուկտ․ սմարթֆոնների ապառիկ վաճառք Բիլայն գրասենյակներում՝ առանց լրացուցիչ տոկոսների և միջնորդավճարների։
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԼԻՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FINAGENT.AM-ԻՆ
26-07-2017 11:46
28405
✕