03-05-2019 23:46 2216

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը մայիսի 3-ին հրավիրված ասուլիսում հայտնեց, որ բիզնես սկսել ցանկացող քաղաքացիների համար սեպտեմբեր ամսից կգործարկվի կայք, որում կտեղադրվեն ձեռնարկատիրական գործունեության պլանավորման, մեկնարկի, կառավարման և ընդլայնման փուլերում գտնվող ՓՄՁ-երի համար անհրաժեշտ ողջ տեղեկությունն ու խորհրդատվությունը: 

«Աշխատանքի մեջ է և շուտով կհրապարակվի նոր էլեկտրոնային կայք, որտեղ ինտերակտիվ կերպով պարզաբանող նյութեր, տեղեկություններ կհրապարակվեն, որոնք հետաքրքրված կազմակերպություններին կհուշեն, թե ինչպես կարող են ավելի արագ անցնել այն ճանապարհը, որն անհրաժեշտ է գաղափարից մինչ բիզնես ստեղծելը»,-ասաց նախարարը:

Հարթակի բաժիններում պարբերաբար կպատրաստվեն և կտեղադրվեն ձեռնարկատիրությանն առնչվող թեմատիկ ուսուցողական և պարզաբանող նյութեր, օրինակելի բիզնես մոդելներ և ձեռնարկներ: Հարթակը կունենա գործարար ծրագրերի մշակման առցանց գործիքներ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր