24-05-2019 13:12 3630

 

Կառավարությունը հավանություն տվեց «Նյու Իդա» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում իրականացվելիք ներդրումային ծրագրին հարկային արտոնություններ տրամադրելու նախագծին։

Ըստ ներդրումային ծրագրի, նախատեսվում է մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և 20-50 նոր աշխատատեղի ստեղծում 5 տարվա ընթացքում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ «Նյու Իդա»-ն չինական ընկերություն է, որը նախատեսում է Հայաստանում ջրերի արտադրություն սկսել: «18 ամսվա ընթացքում ներդրողը պետք է կատարի բոլոր նախատեսված ներդրումները, այն է՝ 5 միլիոն դոլարի ներդրում»:

ՀՀ վարչապետը հետաքրքրվեց, թե որքա՞ն աշխատատեղ է բացվելու ներդրումային ծրագիրը կյանքի կոչելու արդյունքում: Սուրեն Պապիկյանն ընդգծեց, որ մոտավոր 50 աշխատատեղ է բացվելու, բայց շեշտեց, որ դա մոտավոր հաշվարկ է, քանի որ աշխատատեղերի թիվը կարող է ավելանալ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր