21-08-2019 17:30 1369

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին, որը տեղի ունեցավ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում:

Հանդիսանալով ֆորումի հովանավոր՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, համաժողովին զուգահեռ մեկնարկած տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդեսին առանձնացավ իր տաղավարով՝ մասնակիցներին ներկայացնելով Բանկի պրոդուկտներն ու ծառայությունները:

Բանկի պատվիրակությունը ներկայացնում էին Գլխամասային գրասենյակի, ինչպես նաև «Հրազդան» մասնաճյուղի աշխատակիցներն ու կառավարիչը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց մարզի զարգացման հայեցակարգը, առանձնացնելով չորս գերակա ուղղություններ: Համաժողովի ընթացքում ներկայացվեց տասը հաջողված ձեռնարկությունների և շուրջ 25 ներդրումային ծրագրերի պատմություններ:

Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Կոտայքն արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել և այսօր էլ առաջնային խնդիրներից է ապահովել պայմաններ ինչպես մարզում, այնպես էլ ամբողջ երկրում ոլորտը զարգացնելու համար:

Ֆորումի ընթացքում ցուցադրվեց մարզի ներդրումային գրավչության մասին պատմող ֆիլմ, տեղի ունեցավ պանելային քննարկում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, կարևորելով մարզերի զարգացման ռազմավարությունը, տեղական արտադրողին ներկայացրեց ակտիվորեն զարգացող պրոդուկտները փոքր և միջին բիզնեսի համար: Գործարարները հնարավորություն ունեցան ծանոթանալ Բանկի ծառայությունների և լուծումների ամբողջական փաթեթին՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու և արդեն գործող ծրագրերը խթանելու ակնկալիքով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր