15-10-2019 12:01 786

 

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային ժողովի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակիրճ ամփոփել է միջոցառումը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Booking.com-ի կողմից Հայաստանը 2020 թվականի համար ընդգրկվել է զբոսաշրջային գրավիչ ուղղությունների առաջին տասնյակում:

«Շնորհակալ եմ բոլորին, աշխույժ և լավ միջոցառում ստացվեց: Նման քննարկումները կարևոր են: Ճիշտ է, համաժողովներն անցկացվում են մարզերում, սակայն դրանք տեղային նշանակություն չունեն: Քննարկվող հարցերը կապված են ամբողջ հանրապետության հետ: Այսօր հասկացանք, որ Արագածոտնում տնտեսական մեծ ներուժ կա և ուրախ ենք տեսնել, որ կան մարդիկ, որոնք լի են այն իրացնելու էներգիայով»,

- նշել է վարչապետը:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջայց է կատարել «Արմենիա վայն» գինու գործարանում, ծանոթացել խաղողի մթերման պրոցեսին, գինու արտադրության գործընթացին և ընկերության առաջիկա ներդրումային ծրագրերին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր