29-04-2019 14:40 1322

 

«WCIT 2019»-ի կազմակերպման գրասենյակը բացել է հոկտեմբերին Երևանում կայանալիք 23-րդ ՏՏ համաշխարհային համաժողովի տեղեկատվության պաշտոնական աղբյուրները։ Ինչպես հայտնում են finnews.am կայքին` համաժողովի նախապատրաստական ընթացքի, հրավիրվող բանախոսների, մասնակից երկրների, գործընկերների և հովանավորների մասին ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու պաշտոնական կայքում և սոցիալական մեդիայի բոլոր առաջատար հարթակներում։ Պաշտոնական կայքում ընթանում է մասնակիցների նախնական գրանցումը։

Website: https://wcit2019.org/

Facebook: https://www.facebook.com/wcit2019yerevan/

YouTube: https://www.youtube.com/channel/UCcq1urbbUt6ItySOpcuseAQ

Twitter: https://twitter.com/WCIT2019

LinkedIn: https://www.linkedin.com/company/wcit-2019/

Instagram: https://www.instagram.com/wcit2019/

Telegram: https://t.me/joinchat/AAAAAFfF4qqwjU3Oksd1xQ

Reddit: շուտով

Պաշտոնական հարթակներում արդեն հրապարակվել է նաև միջոցառման տեսանյութ-այցեքարտը, որը ներկայացնում է Հայաստանում կայանալիք համաշխարհային համաժողովի գլխավոր գաղափարախոսությունը՝ ապակենտրոնացման ուժը․

«Տեխնոլոգիաների շնորհիվ, աշխարհն ավելի ապակենտրոնացած է դառնում։ «WCIT 2019»-ը կբացահայտի այս երևույթը, դրա հնարավորություններն ու հեռանկարային ազդեցությունը՝ նոր ճանապարհ հարթելով դեպի արագորեն ապակենտրոնացող աշխարհ»,- նշել է «WCIT 2019- ՏՏ համաշխարհային համաժողովի» ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը։

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Հայաստանը, Գերմանիան, Թայբեյը հանդես կգան առանձին տաղավարներով, ընդլայնված ձևաչափով մասնակից մյուս երկրների ցանկը կհրապարակվի ավելի ուշ։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր