Ջիմ Յոն Կիմ (김용, դեկտեմբերի 8, 1959, Սեուլ, Հարավային Կորեա), կորեացի-ամերիկացի բժիշկ, մարդաբան, ով 2012 թվականի հուլիսի 1-իցՀամաշխարհային բանկի 12-րդ նախագահն է։
Նախկինում եղել էՀարվարդի բժշկական դպրոցիԸնդհանուր առողջության և հանրային բժշկության ամբիոնի վարիչը ևPartners In Healthկազմակերպության համահիմնադիրն ու գործադիր տնօրենը։ 2009-2012 թվականներին եղել էԴարթմութի քոլեջինախագահը՝ դառնալովIvy Leagueմիության առաջին ասիացի-ամերիկացի նախագահը։
2013 թվականի Ֆորբսի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը։
Կենսագրություն
Ջիմ Յոն Կիմը ծնվել է Սեուլում 1959 թվականին։ 5 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել էԱՄՆև մեծացելԱյովանահանգիՄասքատինքաղաքում։ Հայրը դասավանդում էրԱյովայի համալսարանում, իսկ մայրը՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու էր։ Կիմը հաճախում էրՄասքատինի ավագ դպրոց, որտեղ նա բարի երթի ճառասացն էր, դասարանի նախագահը, դպրոցի հավաքականում խաղում էր ֆուտբոլ և բասկետբոլ։ 1.5 տարի Այովայի համալսարանում ուսանելուց հետո տեղափոխվեցԲրաունի համալսարան, որը 1982 թվականին ավարտելով՝ ստացավ մարդու կենսաբանության բակալավրի աստիճան։ 1991 թվականին Հարվարդի բժշկական դպրոցում ստացավ մագիստրոսի աստիճան, իսկ 1993 թվականինՀարվարդի համալսարանում՝ մարդաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։ Հարվարդի փորձնական հասարակական գիտությունների մագիստրոսական/գիտությունների թեկնածուների նախագծի առաջին շրջանավարտներից էր։