Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի խոսքով` լրացել էր Փայլակ Յայլոյանի կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ ինքը՝ Յայլոյանն էլ մինչ այդ ներքին շփումներում բարձրաձայնել էր, որ կենսաթոշակային տարիքը լրանալուն պես գնալու է վաստակած հանգիստը վայելելու։
«Վերջին 4 տարիների ընթացքում բացարձակ չի գնացել հանգստի, Մետրոպոլիտենը 38 տարեկան է, 28 տարի պարոն Յալոյանն աշխատել է Մետրոպոլիտենում»,–նշեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը։
Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը տնօրենի տեղակալ, երթևեկության մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանն է։