ՙԱպարան՚ մասնաճյուղում ՀՍԴԳ բաժնի մասնագետ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ

Դիտումներ: 5922

Հիմնադրվել է բանկի հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշմամբ` 1994 թվականի դեկտեմբերի 14-ի հիմնադիր համաձայնագրի համաձայն, որով բանկը հանդես է գալիս որպես 1991 թվականի սեպտեմբերին հիմնադրված "Հայինվեստբանկ” փայատիրական բանկի իրավահաջորդ:

 

հասցե ՀՀ , ք . Երևան , Նալբանդյան 48
աշխ. ժամերԵրկ-Ուրբ 9:15-16:45
հեռախոս+37410 59 20 20, +37460 37 25 00
էլ. հասցեinfo@armbusinessbank.am
կայքhttp://www.armbusinessbank.am/
Պաշտոնը:
ՙԱպարան՚ մասնաճյուղում Հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառնությունների (ՀՍԴԳ) բաժնի մասնագետ
Պահանջներ:

Բարձրագույն մասնագիտական կրթություն (տնտեսագիտության կամ այլ հարակից ոլորտում)

Բանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ

Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքի գերազանց իմացություն.

Հաշվապահական հաշվառման տարրական իմացություն

Գործարար էթիկայի նորմերի իմացություն և հետևում

Լարված աշխատանք կատարելու ունակություն, կոնֆլիկտների և սթրեսի կառավարման ունակություն

Հաղորդակցման գերազանց հմտություններ

Հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն

Համակարգչային գիտելիքների լավ իմացություն

Պարտականություններ:

ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշիվների բացում և սպասարկում,

ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային ավանդների ընդունում և սպասարկում,

As Bank համակարգում վարկերի մարման ժամանակ «Վարկի մարման/տրամադրման հայտի» ձևավորում և իրականացում,

Բանկի կողմից սպասարկվող դրամական փոխանցումների համակարգերի սպասարկման իրականացում,

պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում,

հաճախորդների արագ սպասարկման իրականացում (կոմունալ վարձերի ընդունում, ֆիզ. անձանց վարկերի մարումներ և այլն),

հաճախորդների դրամարկղային սպասարկման և հատկացված սահմանաչափերի շրջանակներում արտարժույթի փոխանակման իրականացում,

անհատական պահատեղերի տրամադրում և սպասարկում,

ԴԱՀԿ արգելանքների մուտքագրում Հայկական ծրագրեր, «սև ցուցակի» վարում,

Բանկում ընթացիկ սպասարկման հարցերի շուրջ հաճախորդներին խորհրդատվական ծառայությունների մատուցում,

Բանկ-Հաճախորդ համակարգի սպասարկում,

Pos տերմինալների միջոցով պլաստիկ քարտերի սպասարկում,

մասնաճյուղի գործավարության իրականացում:

Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց լրացված դիմում-հայտերը hr@armbusinessbank.am հասցեին: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /օր. ՙԱպարան՚ մ/ճ հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ/, ինչպես նաև Ձեր ազգանունը և անունը: Դիմում հայտերը լրացնել և ուղարկել միայն էլեկտրոնային եղանակով: Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը: Ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման օրվա և ժամի մասին: Դիմում-հայտի ձևը կարող եք գտնել այստեղ http://www.armbusinessbank.am/am/page/Vacancies/
Notes:
ուղարկել ռեզյումե
  1. Անուն*
  2. հեռախոս*
  3. Էլ. Փոստ*
  4. Հաղորդագրություն
  5. Վերբեռնեք CV