2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի վերջնական սպառողների ժամկետանց պարտքը կազմել է 93,9 միլիարդ ռուբլի։ Տարեկան աճը կազմել է 10,4 տոկոս։ Այս մասին «Գազպրոմի» մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մարքեթինգի, գազի և հեղուկ ածխաջրածնի մշակման վարչության պետ Գենադի Սուխովը։
Նրա խոսքով՝ օկրուգում պարտքերի ամբողջ ծավալի մեծ մասը` 68 տոկոսը կամ 67 մլրդ ռուբլին պատկանում է բնակչությանը։
Ջերմամատակարարող կազմակերպությունները կուտակել են 15,8 միլիարդ ռուբլի պարտք։
Էլեկտրաէներգետիկների պարտքը` 1,3 մլրդ ռուբլի է, բյուջետային սպառողներինը` 0,8 մլրդ ռուբլի, այլ բաժանորդներինը` 7,3 մլրդ ռուբլի։
Ինչպես նշել է Սուխովը` Հյուսիսային Կովկասի սուբյեկտները օգտագործում են Ռուսաստան մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 7 տոկոսը։
Ընդ որում` դրանք ձևավորում են 52,1 տոկոսի պարտք։