24-05-2019 14:01 698

 

ԱՄՆ առևտրի նախարարությունը երկրի իշխանություններին առաջարկել է փոխհատուցման մաքսատուրքերի սահմանման նոր կանոններ ընդունել այն երկրներից ներմուծվող ապրանքների համար, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, արհեստականորեն իրենց արժույթը դոլարի նկատմամբ թերարժևորում են:

Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Գործակալությունը նշում է, որ նման կանոնը կարող է սակագների բարձրացման սպառնալիք ներկայացնել այնպիսի երկրներից ներմուծվող ապրանքների համար, ինչպես Ճապոնիան, Հարավային Կորեան և Գերմանիան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ Կառավարությունը համաձայնել է չեղարկել Կանադայից և Մեքսիկայից պողպատի ու ալյումինի համար անցյալ տարի սահմանված մաքսատուրքը: Պողպատի ու ալյումինի համար սահմանված մաքսատուրքը դիտարկվում էր որպես առանցքային խոչնդոտ՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև առևտրային համաձայնագրի հասնելու համար:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր