05-10-2016 17:35 55450

FinNews.am

Տեղեկացնում ենք, որ finagent.am լրատվական կայքն ամբողջովին փոխվել է՝ ենթարկվել ռեբրենդինգի, և այժմ ներկայանում է նոր ձևաչափով, ամբողջովին նոր դիզայնով և բովանդակությամբ:

Այսուհետև fiangent.am կայքը ներկայանալու է finnews.am անվանումով:

Այն նաև ներկայացնելու է FINRATE և FINNEWS բջջային հավելվածները, որոնք իրենց տեսակով բացառիկ են Հայաստանի տեղեկատվական շուկայում:

FINRATE հավելվածը բաղկացած է 6 բաժիններից՝

Նորություններ

մշտապես թարմացվող ՀՀ և Միջազգային ֆինանսատնտեսական նորություններ

Մոտակա Բանկ

մոտակա մասնաճյուղերը քարտեզավորումով, ճանապարհացույցով, հեռախոսահամարով, աշխատաժամերով և փոխառժեքներով

Մոտակա Բանկոմատ

քարտեզավորումով, ճանապարհացույցով, սպասարկվող քարտատեսակներով

Մոտակա Փոխանակման Կետ

քարտեզավորումով, ճանապարհացույցով և     փոխառժեքներով

Բաց Բանկ բաժին

տվյալ ժամին աշխատող մասնաճյուղերը քարտեզավորումով, ճանապարհացույցով, հեռախոսահամարով, աշխատաժամերով և փոխառժեքներով

Վարկային Հաշվիչ

 

և տալիս է տեղեկություն լավագույն փոխարժեքների վերաբերյալ:

FINNEWS հավելվածը, բացի FINRATE հավելվածի 6 բաժիններից, ներառում է նաև 12 լրացուցիչ բաժիններ՝

Վաճառքներ

ՀՀ ֆինանսավարկային հաստատությունների կողմից oտարավող լիկվիդացիոն անշարժ և շարժական գույք

Աշխատատեղեր

ՀՀ ֆինանսավարկային կառույցներում առկա թափուր հաստիքներ

Նոր առաջարկներ

ՀՀ ֆինանսավարկային կառույցների կողմից առաջարկվող նոր պրոդուկտներ և ակցիաներ

Փոխառժեքներ

ՀՀ ֆինանսավարկային կառույցների և փոխանակման կետերի կողմից առաջարկվող փոխառժեքները

Բանկեր

ՀՀ բանկերի մասնաճյուղեր, քարտեզավորում, ճանապարհացույց, հեռախոսահամարներ, աշխատաժամեր և փոխառժեքներ

Վարկային կազմակերպություններ

ՀՀ վարկային կազմակերպությունների մասնաճյուղեր, քարտեզավորում, ճանապարհացույց, հեռախոսահամարներ, աշխատաժամեր և փոխառժեքներ

Գրավատներ

ՀՀ գրավատների մասնաճյուղեր, քարտեզավորում, ճանապարհացույց, հեռախոսահամարներ, աշխատաժամեր և ընդունվող գրավի տեսակներ

Ապահովագրականներ

ՀՀ ապահովագրական կազմակերպությունների մասնաճյուղեր, քարտեզավորում, ճանապարհացույց, հեռախոսահամարներ, աշխատաժամեր

Գնահատողներ

ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համագործակցող գնահատող կազմակերպությունների հասցեներ, հեռախոսահամարներ, աշխատաժամեր

Փոխանակման կետեր

ՀՀ փոխանակման կետերի քարտեզավորում, ճանապարհացույց, հեռախոսահամարներ, աշխատաժամեր և փոխառժեքներ

Հարցազրույցներ

ՀՀ ֆինանսական և տնտեսական ոլորտում ազդեցիկ և նշանակալի անձանց տրամադրած բացառիկ հարցազրույցներ

Վերլուծություններ

արդիական ֆինանսական և տնտեսական թեմաներով բացառիկ վերլուծություններ

FinNews.am կայքը բացառապես լրատվական և տեղեկատվական կայք է, որի թիրախում ֆինանսավարկային ոլորտն է, իսկ դա նշանակում է, որ մենք տեղեկացնելու ենք մեր հետևորդներին և օգտատերերին այն ամենի մասին, ինչը վերաբերում է ֆինանսատնտեսական աշխարհի նորություններին:

Ի՞նչն էր պատճառը տոտալ ռեբրենդինգի:

Fiangent.am կայքը նախկինում զբաղվել է նաև ֆինանսավարկային խորհրդատվությամբ և վարկային միջնորդությամբ, սակայն օրենքը չէր կարգավորում այդ տեսակ կազմակերպությունների գործունեությունը: Արդյունքում շուկայում հայտնվեցին խորհրդատվությամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ, որոնք իրենց վարքով վարկաբեկեցին տվյալ ոլորտի բոլոր մասնակիցների անունը: Այդ իսկ պատճառով որոշվեց դադարեցնել ընկերության գործունությունը և ծառայությունների մատուցումը, ռեբրենդինգ անել և նոր հավելվածների միջոցով ուղղակի ավելի հասանելի դարձնել ֆինանսավարկային և ֆինանսատնտեսական նորությունները հայաստանյան ընթերցողներին, կարևորելով Հայաստանում ֆինանսաբանկային ոլորտում պաշտոնական և պրոֆեսիոնալ լրատվության մատուցուման դերն ու նշանակությունը: