06-04-2019 12:51 2809

 

«Քանի որ Հայաստանը ակտիվ ՏՏ բիզնես ունեցող երկիր է` ոչ միայն երկրի ներսում, այլև հանրապետության սահմաններից դուրս` միջազգային հարթակներում, նա աշխուժորեն ընդունում է միջազգային լավագույն փորձը», -այդ կարծիքը հայտնել է Ռուսաստանի համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլևը` ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարների մասնակցությամբ Երևանում ՏՏ գագաթնաժողովի անցկացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Այն հարցին, թե ինչու է Հայաստանը կրկին ընտրվել գագաթնաժողովի անցկացման վայր, Կոմլևը նշել է, որ նման համաժողովների անցկացումը կարևոր է այն վայրերում, որտեղ «ոչ թե պարզապես գեղեցիկ է, այլ այնտեղ, որտեղ կարելի է ինչ-որ բան սովորել, լիցքաթափվել, փորձ փոխանակել՚, քանի որ Հայաստանն ունի իր ՏՏ-դպրոցը:

«Բացի այդ, կարևորն այն է, որ հանրապետության ղեկավարությունը տրամադրված է աջակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։ Եթե ինչ-որ տեղ կա աջակցություն, մենք կարող ենք նաև մեր կառավարությանը ասել. տեսեք, ահա Հայաստանում կան նման արտոնություններ, ահա աջակցության նման ձև, տեխնոպարկեր և այլն։ Նման փորձը շատ կարևոր է, մենք պետք է սովորենք և պատճենենք միմյանցից, քանի որ պետերին ու ղեկավարներին միշտ պետք է հուշել, խորհուրդ տալ այն, ինչ բիզնեսի շահերից է բխում` ի շահ զարգացման», - ասել է Կոմլևը:

Նրա խոսքով՝ երկրի գրավչության հիմնական գործոններից մեկը կրթության համակարգի զարգացումն է։ «Երևանում ՏՏ առաջին գագաթնաժողովի անցկացման պահից անցել է 4 տարի։ Այս ընթացքում բազմաթիվ ռուսական դպրոցներ են եկել Հայաստան և ընդօրինակել մեր փորձը։ Բացի այդ, այս տարիների ընթացքում Հայաստանում 5 անգամ ավելի շատ նախագծեր են եղել, ինչպիսիք են «Թումոն», Գազպրոմի դպրոցը», «Չինական դպրոցը» և «Արմաթը»: Փորձի և արժեքների տարածումը հանրապետության ողջ տարածքում լավ օրինակ է այլ երկրների համար», - ասել է Ասլանյանը։

Финансовые новости

Наиболее читаемые публикации