Կոնվերս Բանկն առաջարկում է աննախադեպ` բոնուս-միավորների կուտակման ծրագիր, որը նպատակ ունի քարտերի օգտագործումը դարձնել առավել շահավետ:
"Եթե ունեք Կոնվերս Բանկի քարտ` Դուք արդեն մասնակցում եք Կոնվերս միավորներ ծրագրին: Դա նշանակում է, որ Ձեր կողմից անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք Ձեզ բերում է բոնուսային միավորներ: Կոնվերս միավորների գաղափարը բանկում ներդրվել է 2012թ. և դարձել Հայաստանի բանկային համակարգում հաճախորդների խրախուսման հաջողված նախագծերից մեկը: Բանկի ցանկացած հաճախորդ, կատարելով անկանխիկ գնումներ, վճարելով Կոնվերս Բանկի POS տերմինալներով, յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակում է 1-1,5 Կոնվերս միավոր , որոնք հետագայում կարող է փոխանակել աքսեսուարներով, զարդերով, խմիչքով, այլ նվերներով»,- տեղեկացնում են բանկից:
Կոնվերս միավորների և բանկի գործընկերների մասին տեղեկությունը հասանելի է https://benefits.conversebank.am/hy/description/ և https://benefits.conversebank.am/hy/gifts/ հղումներով:
 
					 
                 
                     
                                                   
                                                   
                                                   
                                                  
























































