19-07-2023 12:33 14815

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Հայաստանի բանկային համակարգի արդյունքների ամփոփում» RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը:

Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Cռամtificate on Advanced Corporate Valuation)։

Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2023թ. 1-ին կիսամյակի համար:

Զուտ շահույթ

2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 142 մլրդ ՀՀ դրամ, ինչը 28 մլրդ ՀՀ դրամով կամ 25%-ով ավելի է, քան 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գրանցած արդյունքը։

Եթե նման շահութաբերության մակարդակը պահպանվի, ապա 2023թ. բանկային համակարգի զուտ շահույթը կարող է կազմել շուրջ 300 մլրդ ՀՀ դրամ (2022թ. կազմել է ռեկորդային 262 մլրդ ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ամենամեծ շահույթը գրանցել է Արդշինբանկը, այն կազմել է ավելի քան 38 մլրդ ՀՀ դրամ։

9c171d60 79a6 4568 8345 688534c2f76b 1

Վարկային պորտֆել

Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում աճել է 8.3%-ով։

Առ 30.06.2023թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 4.523 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 53%-ը։

Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։

05cd1201f1aeabf2e3457a03bb21b2bc 2

Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Հայբիզնեսբանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60.2%-ը:

Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 18.6%:

8891f7a54207a31ae9f66a597ebfd40b 3

Պարտատոմսեր

Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում աճել է 6.9 մլրդ ՀՀ դրամով, կամ 2%-ով։

Առ 30.06.2023, բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 352 մլրդ ՀՀ դրամ։

18 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։

iugutdfydyt55949916514phiugigu 4

Ընդհանուր կապիտալ

2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 100 մլրդ ՀՀ դրամով, կամ 8%-ով ու կազմել 1.1417 մլրդ ՀՀ դրամ։

2023 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը/վնասը (ներառյալ՝ գլխավոր պահուստը) աճել է 75 մլրդ ՀՀ դրամով, կամ 13%-ով եւ կազմել 656 մլրդ ՀՀ դրամ։

Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել է 8 բանկ՝ 68 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով.

1. Արդշինբանկ՝ 18 մլրդ ՀՀ դրամ,
2. Ամերիաբանկ՝ 17.7 մլրդ ՀՀ դրամ,
3. Ինեկոբանկ՝ 13 մլրդ ՀՀ դրամ,
4. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՝ 5.8 մլրդ ՀՀ դրամ,
5. Կոնվերս Բանկ՝ 4.4 մլրդ ՀՀ դրամ,
6. Ակբա բանկ՝ 4.4 մլրդ ՀՀ դրամ,
7. Evocabank` 3.4 մլրդ ՀՀ դրամ,
8. Հայէկոնոմբանկ՝ 0.74 մլրդ ՀՀ դրամ

217ad1bb154f0766b1df47a2ee19a7ac 5

2023թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2023թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. առաջին 9  ամիսների, ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2022թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:

2021թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
 

 

For write comment please sign in


Financial news

Often read materials